Արաբական Միացյալ Էմիրությունների ձեռնարկություններից մեկը ստացել է Ռուսաստան ուղտի կաթ մատակարարելու իրավունք։ Այս մասին ասվում է «Ռոսսելխոզնադզորի» կայքում՝ փոխանցում է Gazeta.ru-ն։
Խոսքը Դուբայի Emirates Industry for Camel Milk and Products Farm ընկերության մասին է։ Ներկայում այն ԱՄԷ-ի միակ ընկերությունն է, որն ունի Ռուսաստան և ԵԱՏՄ երկրներ ուղտի կաթ մատակարարելու իրավունք։
Ընկերությունը ստացել է նաև մսամթերքի ու ձկնամթերքի արտահանման իրավունք։