«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը փորձում է աշխատավարձի էական բարձրացման հասնել կատալոնական ակումբում:
Ներկայումս բրազիլացին տարեկան 9,18 մլն եվրո է ստանում և «կապտանռնագույններ»-ի հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականի հունիս:
Հարձակվողը մտադիր է օգտվել «Ռեալ»-ի, ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի` իր ծառայություններով հետաքրքրված լինելու փաստից և կատալոնական ակումբի ղեկավարներից պահանջել աշխատավարձի շուրջ 5 անգամ բարձրացում` հասցնելով այն տարեկան 45 մլն եվրոյի: Եթե դա տեղի ունենա, բրազիլացին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:










































