«Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն հաստատել է, որ ակումբը ցանկանում է վերադարձնել «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստային:
«Դժվար է, բայց մենք ուրախ կլինենք Կոստայի վերադարձի համար: Հիանալի հարաբերություններ ունենք նրա հետ: Կոստան մեզ լավ է վերաբերում և հասկանում է, որ «Ատլետիկո»-ն մեծագույն ակումբ է:
Շատ բան է կախված նրա ցանկությունից և Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից»,- Sky Sports-ը մեջբերում է Սերեսոյի խոսքերը:







































