Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ մի օր կվերադառնա «Սանթոս», որը լքել էր 2013թ․։ 24-ամյա բրազիլացին դա կանի միայն այն պարագայում, երբ թիմում չի լինի ներկայիս ղեկավարությունը։
«Երբ հեռանում էի «Սանթոս»-ից, պահարանիս մեջ թողեցի գրություն․ «Ես հեռանում եմ, բայց կվերադառնամ»։
Բայց եթե թիմում լինի ներկայիս ղեկավարությունը, վերադարձի մասին չեմ մտածի»,- հայտարարել է Նեյմարը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» տեղափոխվելիս Նեյմարն ու նրա հայրը, ով նաև գործակալն է, կոնֆլիկտ ունեցան «Սանթոս»-ի ղեկավարության հետ։








































