Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը չի աջակցում հաղորդավար Յան Բեմերմանի հանդեպ հետաքննություն սկսելուն, որը գերմանական հեռուստատեսության եթերում վիրավորական բանաստեղծություն է կարդացել Թուրքիայի նախագահի հասցեին:
Այդպիսին են եղել YouGov սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները: Հարցվածների 77 տոկոսը կարծում է, որ նախորդ շաբաթ Մայնցի դատախազության սկսած հետաքննությունը տեղին չէ:
Այն տեղին է համարել հարցվածների 15 տոկոսը: Ընդ որում, 48 տոկոսը կարծում է, որ բանաստեղծության բովանդակությունն ընդունելի է, 29 տոկոսն ունի հակառակ կարծիքը: 66 տոկոսը դատապարտել է այդ թողարկումը հեռացնելու մասին հեռուստաալիքի որոշումը, 26 տոկոսը դա համարել է ճիշտ քայլ:








































