Sunday, 07 06 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում

ԼՂ հակամարտությունը չափազանց վտանգավոր է՝ ԱՄՆ-ի կողմից անտեսվելու համար. The Washington Post

Ապրիլի 1-ին ԼՂ հակամարտությունը գրեթե վերաճեց լայնածավալ պատերազմի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Անդրատլանտյան առաջնորդները կոչ արեցին դադարեցնել բռնությունն ու ակտիվացնել կարգավորման ջանքերը, գրեթե ոչինչ ավելին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ի տարբերություն, սկսեց վճռորոշ գործողություններ՝ ամրապնդելու Ռուսաստանի միջազգաին հեղինակությունը և Հայաստանին ու Ադրբեջանին հեռացնելու Արևմուտքից։ Այս մասին The Washington Post-ի իր հոդվածում գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։

Հոդվածագրին ապշեցրել է ԼՂ հարցով վերջին օրերին Վաշինգտոնի և Մոսկվայի միջև համագործակցության բացակայությունը։ «Մինսկի խմբի ոգով համատեղ գործելու նպատակով միավորման փոխարեն՝ Պուտինը միայնակ գործեց։ Հավանաբար նա ջանում է խափանել ցանկացած վստահություն, որը փոխնախագահ Բայդենը կարող էր ամբարած լինել ԼՂ խաղաղ գործընթացի ակտիվացման համար, երբ նա առանձին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բռնության բռնկումից մեկ օր առաջ»,- գրում է նա՝ հավելելով, որ հավանաբար Պուտինին զայրացրել է այն, որ Սարգսյանն ու Ալիևը մասնակցել են Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության գագաթնաժողովին՝ չնայած Ռուսաստանի նախագահի կողմից հանդիպման բոյկոտմանը։

Հարավային Կովկասի բնակիչների համար դժվար է իրադարձությունների համընկնումը որպես զուտ զուգադիպություն դիտարկելը։ Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շատ քիչ էին շահագրգռված այդ աննախադեպ ռազմական բախումներով, քանի որ նրանք փորձում էին Սպիտակ տանը համոզել՝ զբաղվելու ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացով։ Հայերն ու ադրբեջանցիները վաղուց վախենում էին, որ արտաքին դերակատարը կարող է դրդել տեղացի զինվորական հրամանատարի՝ վերսկսելու հակամարտությունը՝ նեղ քաղաքական շահեր հետապնդելով։ Նրանք հիշում են, թե ինչպես 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանն օգտվեց այն առիթից, որ համաշխարհային առաջնորդները տարված են Պեկինում Օլիմպիադայի բացմամբ, ներխուժեց Վրաստան։ Զուգահեռներ են անցկացվում նաև 2014-ի փետրվարին Սոչիի Օլիմպիադայի և Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի միջև։

Ցանկացած դեպքում Պուտինն օգտագործում է իրավիճակն ինտենսիվ դիվանագիտության միջոցով, երբ Օբաման համապատասխան հետաքրքրություն չի ցուցաբերում՝ նշում է նա։

Ռուսաստանի իշխանությունների ակտիվ ջանքերով ապրիլի 5-ին հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ առանց Մինսկի խմբի համանախագահների ուղիղ մասնակցության։

Այդ գործողությունների միջոցով Պուտինը հաղթում է երկու առանցքային ուղղություններով։ Առաջինը՝ Ռուսաստանը վերականգնում է իր միջազգային հեղինակությունն Ուկրաինայի իրադարձություններից հետո, և երկրորդ՝ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների վրա տպավորություն գործում Հարավային Կովկասում իր դերի վերաբերյալ։

Սպիտակ տան կողմից նման բարեգութ անտեսումը Կրեմլի համար շահագործման հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում, որը կապում է Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Կենտրոնական Ասիան և Կասպյան էներգակիրների մատակարարումները։ Բրայզան գրում է, որ Պուտինը հետապնդեց Մոսկվայի միջնորդությամբ հրադադար՝ ստիպելով Ադրբեջանին միանալ ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի իր հակակշիռներին։ Մոսկվան նաև հայտարարեց, որ ռուսական ներքին անձնագրերը կարող են այժմ օգտագործվել Հայաստան ուղևորվող ՌԴ քաղաքացիների համար՝ արդյունավետորեն ջնջելով սահմանը երկու երկրների միջև։ Եվ հիմա Իրանը, որի՝ ԼՂ բանակցություններին միանալու նախկին ջանքերը խափանվել էին, մանևրում է Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համագործակցության եռանկյունի ձևավորելու և ԱՄՆ-ի կողմից թողնված ռազմավարական վակուումը լցնելու համար։ Այս կերպ Հայաստանին և Ադրբեջանին Արևմուտքից հեռացնելով՝ Պուտինը հիմք է դնում ապագա ճգնաժամերի, մինչդեռ Վաշինգտոնը նայում է՝ եզրափակում է Բրայզան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում