Լոնդոնի «Չելսի»-ի ավագ Ջոն Թերին թիմի 8-ամյա երկրպագուի հուղարկավորության համար 1600 ֆունտ է հակտացրել նրա ընտանիքին՝ գրում է BBC-ն:
8-ամյա Թոմին, ով տառապում էր սպիտակարյունությամբ(լեյկոզ), մահացել է, որից հետո ընտանիքի բարեկամն Ինստագրամի միջոցով կապ է հաստատել Թերիի հետ՝ հայտնելով կատարվածի մասին: Թերին որոշել է 1600 ֆունտ տրամադրել փոքրիկի ընտանիքին:
Թոմիի մայրն ասել է, որ այդ գումարով հատուկ շիրմաքար է պատվիրելու երեխայի համար:
Հավելենք, որ Ջոն Թերին ու «Չելսի»-ի մյուս ֆուտբոլիստներն անցյալ տարի այցելել էին Թոմի Միլերին:









































