Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

«Այո՛, ձեզ տվել են խոստում, Ադրբեջանը խախտել է այդ խոստումը և օգտագործել զենքը ձեր դեմ». Տարասով

Ռուսաստանը կարող է դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին և վերանայել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, եթե Հայաստանը վերջնագիր ներկայացնի Ռուսաստանին, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից,- կարծում է ռուսաստանցի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նշեց, որ Ադրբեջանը փաստացի խախտել է ռուս-ադրբեջանական գաղտնի համաձայնագիրը՝ կիրառելով ռուսական զինատեսակները հայկական կողմի դեմ: Ըստ նրա՝ Մոսկվան, որն աշխատում է երկու ուղղություններով՝ փորձելով պահպանել հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, արդեն սպառել է իր այս քաղաքականության ռեսուրսը և ստիպված է փոխել այն, այլապես կկորցնի ամեն ինչ:

Տարասովը համոզված է, որ նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում հրահրել է Թուրքիան, որը, պարտվելով Սիրիայում, «վրեժ է լուծում Ռուսաստանից՝ Ադրբեջանի միջոցով»:

«Անկարայի հաշվարկներով՝ զինված հակամարտության նախաձեռնումը, ուշ թե շուտ՝ 2, 3 կամ 5 օրից, պիտի դարձներ Ռուսաստանը հակամարտության կողմ, և պարզ է, որ Ռուսաստանը կկանգներ Հայաստանի կողմը, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ է: Իր հերթին Թուրքիան, որը Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, կհայտարարեր, որ Ադրբեջանի կողմնակիցն է և կանցներ գործնական քայլերի: Դրանից հետո Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հայտարարում է, որ Մինսկի խումբը ներկայիս կազմով արդյունավետ չէ, քանի որ Ռուսաստանը հակամարտող կողմերից մեկն է, հետևաբար կա՛մ Ռուսաստանը և Թուրքիան պիտի միավորվեն և լուծեն խնդիրը, կա՛մ էլ Ռուսաստանը պետք է դուրս գա Մինսկի խմբի համանախագահների կազմից: Դա կնշանակեր, որ Մինսկի խումբը փլուզվում է, և պատահական չէ, որ հակամարտության նախօրեին Ադրբեջանը հարձակվեց Մինսկի խմբի վրա՝ մեղադրելով նրան հիմնախնդիրը իր սցենարով չլուծելու համար»:

Այս բարդ իրավիճակում Ռուսաստանը,- ասում է Տարասովը,- հասկանալով, որ Հայաստանը սպասում է վճռական աջակցության, կարողացել է պահպանել հավասարակշռությունը, և պատահական չէ, որ Մեդվեդևը նախ եկավ Երևան, հետո գնաց Բաքու, Պուտինը խոսնակի միջոցով կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները, գործի անցան Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները: Փորձագետը համոզված է, որ հենց սա հնարավորություն է տվել վերջնական արդյունքում հասնել փխրուն հրադադարի հաստատմանը: «Գլխավոր արդյունքն այն է, որ Թուրքիան չկարողացավ մտնել Կովկաս»,- եզրակացնում է Ստանիսլավ Տարասովը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը որևէ արդյունքի չի հասել, քանի որ ուժերի հարաբերակցությունը  առանձնակի չի փոխվել առաջին գծում, իսկ Մինսկի խումբը շարունակում է աշխատել:

– Պարոն Տարասով, իսկ ինչո՞ւ հանկարծ օրակարգ վերադարձավ և սկսեց ակտիվորեն քննարկվել Լեռնային Ղարաբաղում խաղաղարար զորքեր տեղակայելու հարցը: Չե՞ք կարծում, որ սրա տակ թաքնված է Ղարաբաղ զորք մտցնելու Ռուսաստանի մտադրությունը:

Տեսեք, եթե Երևանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դուք կարող էիք ուղիղ համաձայնագիր ստորագրել Ստեփանակերտի հետ և տեղակայել խաղաղարարներ: Խնդիրն այն է, մենք Մինսկի խմբի ձևաչափում իրավունք չունենք միակողմանիորեն ինչ-որ խաղաղարներ տեղակայել հակամարտության գոտում: Մենք մնում ենք Մինսկի խմբի ձևաչափում: Ցանկացած որոշում կայացնում են եռանախագահները միասին: Շատ լավ, ենթադրենք՝ մենք ուզում ենք մտնել Ղարաբաղ, բայց դա նշանակում է, որ մենք փլուզում ենք Մինսկի խումբը: Բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի թուրքերին չթողնենք այդ ձևաչափի մեջ: Թուրքերն ու ադրբեջանցիներն են ուզում փլուզել Մինսկի խումբը, ոչ թե Ռուսաստանը: Նշանակում է՝ մենք թուրքերի և ադրբեջանցիների հե՞տ ենք: Բայց չէ՞ որ դա այդպես չէ:

– Շատ լավ, ես չեմ ժխտում, որ այստեղ իրոք կա թուրքական գործոն, բայց նույն հաջողությամբ մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանը ևս կառուցողական դեր չի խաղում, քանի որ զենք է տալիս Ադրբեջանին:

– Դա արդեն այլ հարց է: Ես համաձայն եմ, որ ռուսական կողմը սխալ է թույլ տվել, երբ Ռոգոզինը հայտնվեց Բաքվում: Ռոգոզինը գնաց Բաքու այն ժամանակ, երբ Ադրբեջանը սադրիչ կերպով խախտեց փակ համաձայնագիրը և կիրառեց առանձին ռուսական զինատեսակներ հայկական կողմի դեմ:

– Ռուսաստանը հայտարարում էր, որ դա միայն բիզնես է: Բայց հիմա, երբ Ադրբեջանն այդ զենքը կիրառում է հայկական կողմի դեմ, համաձայն չե՞ք, որ դա ոչ միայն բիզնես է, այլև քաղաքականություն:

Դա սադրանք է: Նրանք խախտել են փակ համաձայնագիրը՝ դավելով մեզ, հարվածի տակ դնելով Մոսկվային:

– Հիմա Ռոգոզինը հայտարարում է, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին: Սա կառուցողակա՞ն դիրքորոշում է: Դուք խոսում եք Ռուսաստանի միջնորդության մասին: Ինչպե՞ս կարող է մի պետություն լինել միջնորդ և միաժամանակ զենք մատակարարել հակամարտության այն կողմին, որն այսօր նոր պատերազմ է սկսել:

Ես հենց դա եմ ասում. դա երկրորդ հարվածն է, որը հասցրեց Ալիևը, իսկ առաջին հարվածը հասցրել էր Էրդողանը՝ խոցելով ռուսական ինքնաթիռը: Ալիևը խախտեց գաղտնի համաձայնագիրը, Մոսկվան նախընտրում էր չխոսել դրա մասին, իսկ հիմա հայերն ասում են, որ ապացույցներ ունեն այն մասին, որ Ռուսաստանի կողմից վաճառված զենքը կիրառվել է հայկական կողմի դեմ: Բայց միաժամանակ պետք է նշել, որ պաշտոնապես հայտարարվում էր, որ այդ զենքը նախատեսված է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար, քանի որ վտանգ կար, որ ահաբեկիչները կարող են ներթափանցել Ադրբեջան Իրանի տարածքով: Ըստ էության, Ադրբեջանի հետ պայմանագրերը կնքվել են այս պատրվակով, բայց մենք նորից ենք ասում, որ բարոյապես չենք աջակցում այդ գործողությանը:

– Ունենք այն, ինչ ունենք: Փաստն այն է, որ Հայաստանում գնալով աճում է դժգոհությունը Ռուսաստանի այս քաղաքականության դեմ ոչ միայն հասարակական, այլև պետական մակարդակում:

– Շատ ճիշտ դիտողություն է: Խնդիրն այն է, որ բանակցությունները Ղարաբաղյան հարցով փակ են, մենք չգիտենք մանրամասները՝ ինչ է ասել Ուորլիքը կամ մեկ ուրիշը: Նրանք փակ քննարկումներ են անում՝ վճռելով ժողովուրդների ճակատագիրը: Այդպես չի կարելի:

Երկրորդ՝ զենքի մատակարարումը, պայմանագրերի ստորագրումը կրում է գաղտնի բնույթ: Հայաստանը հայտարարեց ղարաբաղյան ճակատում ռուսական զենքի կիրառման մասին. Հայաստանի նախագահը բաց տեքստով խոսեց այդ մասին: Այդ կարծիքը կարելի է հերքել միայն գաղտնի արձանագրությունը բացելու միջոցով: Դրա համար էլ Ռոգոզինը վազեց Բաքու: Այո՛, ձեզ տվել են խոստում, այդ խոստումը խախտվել է, և զենքն օգտագործվել ձեր դեմ:

– Իսկ Երևանի քննադատությունը կարո՞ղ է ստիպել Մոսկվային՝ ինչ-որ չափով վերանայել իր քաղաքականությունը և մոտեցումները Ադրբեջանի հանդեպ:

Իհարկե:

– Դուք իրատեսակա՞ն եք համարում դա:

– Եթե Հայաստանի ղեկավարությունը վերջնագիր ներկայացնի Ռուսաստանին, որ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, քանի որ դուք զենք եք տալիս Ադրբեջանին, հետաքրքիր է, թե ի՞նչ կանի Մոսկվան:

– Ընդհանրապես, չե՞ք կարծում, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կարող են որակապես փոխվել: Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը կարո՞ղ է սպառնալիքի տակ դնել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները:

Պետք է մի պարզ բան հասկանանք. Մոսկվան աշխատում է միանգամից երկու ուղղություններով, և չեմ ժխտում, որ շատ բան նրան չի հաջողվում: Երբ խոսում է Երևանը, նրա ազգային շահերը հասկանալի են՝ «դու իմ դաշնակիցն ես, պետք է լինես ինձ հետ»: Երբ Ադրբեջանն է հայտարարում, թե մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, թեև իրականում դա այդպես չէ, դա նույնպես հասկանալի է: Բայց նրանք բոլորը նույն խաղն են խաղում, հասկանո՞ւմ եք: Իսկ Մոսկվան ստիպված է երկակի խաղ խաղալ: Այսօր այս քաղաքականության ռեսուրսը սպառվել է, և Մոսկվան ստիպված է փոխել իր քաղաքականությունը, այլապես կկորցնի այնտեղ ամեն ինչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում