Լոնդոնի «Արսենալ»-ի ու կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է «Մանչեսթեր Սիթի»-ի ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատելաոճի մասին:
«Գվարդիոլան շատ խստապահանջ է իր ֆուտբոլիստների նկատմամբ: Նա բոլորից ունի ակնկալիքներ, նույնիսկ՝ սուրճ եփողից: Նրա թիմում պետք է ամեն ինչ գործի կատարյալ:
Ամեն դեպքում նրա ապագա թիմի ֆուտբոլիստները չպետք է վախենան Գվարդիոլայից: Եթե որևէ մեկը չի մտնում նրա ծրագրերում, ապա Գվարդիոլան անձամբ է ասում այդ մասին»,- «Saturday Night Football» հեռուստաշոուի ժամանակ ասել է Անրին:








































