Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Տեղեկությունների համաձայն` անգլիական ակումբի ղեկավարները մտադիր են 120 մլն եվրո առաջարկել ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական բազմաթիվ ակումբներ, այդ թվում կատալոնական «Բարսելոնա»-ն:
Հիշեցնենք` կիսապաշտպանը թուրինյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Պոգբան մասնակցել է 42 հանդիպումների, 8 գոլ է խփել և գոլային 12 փոխանցում կատարել:






































