Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի նավթի ու գազի նախարար Դհարմենդրա Պրադհանը հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստ է 20 միլիարդ դոլար ներդնել իրանական Չաբահար նավահանգստի զարգացման մեջ։
Պրադհանը տվյալ հայտարարությունն արել է Թեհրանում Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեի հետ հանդիպման ժամանակ։ Նրանք քննարկել են նավթագազային համագործակցությունը և տվյալ ոլորտի նախագծերը։
Հնդիկ նախարարը հայտնել է, որ վաղը մեկնելու է Չաբահար նավահանգստի ազատ տնտեսական գոտի, և տեղում կծանոթանա իրավիճակին։ Պրադհանը նաև քննարկելու է Իրանի հանդեպ Հնդկաստանի ունեցած պարտքի հարցը, որը գոյացել է իրանական նավթի վաճառքից։










































