«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր սաներին կոչ է արել իրավիճակն իրենց ձեռքը վերցնել և չսպասել մրցակիցների վրիպումներին:
«Չգիտեմ, թե ինչ է պատահել: Ես միշտ ցանկանում եմ, որ մենք վերահսկենք խաղը: Չենք կարող սպասել մինչև Դորտմունդը մեզ նվիրի տիտղոսը: Չենք կարող մեզ թույլ տալ կախված լինել այլ ակումբներից: Ինքներս պետք է նվաճենք տիտղոսը:
Պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում: Իհարկե, վստահ եմ, որ դորտմունդցիները կգերազանցեն «Շալկե»-ին»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:





































