Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Եթե Ադրբեջանը պատերազմ ուզեր՝ կկրակեր Ստեփանակերտի և Ասկերանի վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

-Պարոն Իսկանդարյան, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը Մոսկվայում հրադադարի շուրջ համաձայնության եկան, ի՞նչ եք կարծում, ինչքանով երկարատև կարող է դա լինել։

-Ես շատ կուզենայի սխալվել, բայց չեմ կարծում թե հիմա հեռանկար կա հրադադարի շուրջ այնպիսի պայմանավորվածության, որը երկարատև կլինի։ Այն արդեն խախտվում է, մարդավարի չի էլ կնքվել, բայց արդեն խախտվում է։ Այն, ինչ կատարվում է հիմա՝ շտապ օգնություն է պարզապես, ուղղակի փորձեր են իրավիճակն ինչ-որ չափով շտկելու, արյունահեղությունն ինչ-որ կերպ կանխել, որ հաջորդ քայլերի անցնեն։ Տարբեր տեսակի հանդիպումներ են լինում՝ Լավրովը հիմնականում, հեռախոսազրույցներ են լինում Միացյալ Նահագներից, Եվրոպայից, նորից ասեմ՝ Աստված անի ես սխալված լինեմ, բայց հարցն այն է, որ Ադրբեջանը կարիք ունի, որ ստատուս քվոն խախտվի, դա պատահականություն չէ, պատահական չեն կրակել, Ադրբեջանին անհրաժեշտ է սա՝ պետք է կրակեն, եթե ելնենք իրենց հետաքրքրություններից։ Իսկ այն գործիքները, որոնցով կարող ենք ստիպել, որ իրենք դա չանեն՝ քիչ են, կամ ընդհանրապես չկան։ Պայմանավորվածությունները լավ են, բայց դրանք որոշ ժամանակ են գործում, գալիս կանգնում ենք հին իրավիճակին , գալիս հասնում է մի պահ, երբ Ադրբեջանը պետք է կրակի և կրակում է։

-Պատերազմական գործողությունների 4 ակտիվ օրերի ընթացքում, Ռուսաստանի պահվածքն ինչպե՞ս եք գնահատում որպես մեր ռազմավարական գործընկեր։ Նաև Սերժ Սարգսյանի՝ Գերմանիայում արած հայտարարությունն այն ամսին, որ մենք ցավ ենք ապրում, երբ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի քաղաքականության մեջ վերանայման առիթ կհանդիսանա։

Ոչ իհարկե, Ռուսաստանն իրեն հետխորհրդային տարածքում պահում է այնպես ինչպես պահել է նախկինում և կշարունակի այդպես պահել, գուցե ինչ-որ փոփոխություններ լինեն, բայց լուրջ փոփոխություններ չեն լինի։ Այն դժգոհությունները, որ Հայաստանում հնչում են՝ նախ առաջին տարին չէ, որ հնչում են, և երկրորդը՝ հնչում են ոչ Ռուսաստանի հետ ռեալ քաղաքականության կոնտեքստում։ Խոսում են, որ հիմա Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարում է ոչ այնպիսի տեխնիկա, ինչպիսին, որ մեզ է տալիս, իրական ժամամանակից տեխնիկան, որ իր դերը խաղացել է՝ իսրայելական անօդաչու սարքերն էին, բայց շա՞տ եք լսել հակաիսրայելական արտահայտություններ Հայաստանում վերջին օրերին, իհարկե՝ ոչ։ Մարդիկ վերաբերվում են Ռուսաստանին այնպես ինչպես վերաբերվել են, եթե դուք ինձ նախապես մարդու անուն ասեք, ապա ես կասեմ՝ նա ինչ է ասելու։ Նրանք այդպես են խոսում, որովհետև ունեն այդ վերաբերմունքը։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի քաղաքականությանը, ապա ես քաղաքագետ եմ, չեմ ասում ով է լավը, ով է բարի, ով ոչ՝ դա հոգևորականները կարող են ասել, ուրիշ Ռուսաստան չկա։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և վերջակետ, ուրիշ ի՞նչ աղբյուրներ կան սպառազինության, մի քիչ ուկրաինական, Բուլղարիա, Չինաստան, Չեխիա մի փոքր, լուրջ աղբյուր չկա, իրենք մատակարարում են Ադրբեջանին՝ այո, Հայաստանին էլ։ Ինձ այլ բան է հետաքրքրում ՝ եթե լուրջ խոսենք, դա ունի դինամիկա, որովհետև Ադրբեջանի փողերը վերջացել են և հիմա Ադրբեջանին մատակակարվելիք զենքն այնքան չի լինի, որքան նախկինում, Ադրբեջանը չի կարող վճարել զենքի դիմաց այնքան, որքան որ վճարել է նախկինում, շատ հետաքրքիր կլինի դրան հետևել, և մեր ինստիտուտը կհետևի դրան՝ որքան, ինչպես, ինչ գնով, ինչ պայմանավորվածությամբ։

Ինչ վերաբերվում է նրան՝ կարող է իրավիճակը փոխվել, թե ոչ։ Գիտեք, որպեսզի Ռուսաստանն ազդի Հայաստանի վրա, կա մեծ հաշվով երկու գործիք՝ դա անվտանգություն է՝ ռազմական գործակցությունը, և գազի գինը, վերջ, ուրիշ լուրջ բան չկա։ Նույնիսկ տնտեսական առումով մեր ամենամեծ գործընկերը Եվրոպան է։ Այդ գործիքները Ռուսաստանը չի ցանկանա կորցնել, հիմա եկեք վեր կենանք հայկական բազկաթոռից ու ավելի լայն նայենք խնդրին։ Ի՞նչ գործիքներ ունի Ռուսաստանը Ադրբեջանի վրա ազդելու՝ գազ չկա, միայն սպառազինություն։Կցանկանա՞ Ռուսաստանը կորցնել այդ ազդեցությունը, իհարկե ոչ՝ հո դեբիլ չե՞ն, նրանք ունեն այդ հետաքրքրությունը և կշարունակեն այդ քաղաքականությունը, պետք է հասկանալ և ի գիտություն ընդունել։

-Պարոն Իսկանդարյան, Իրանն ինչքանո՞վ կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը։ Բաքվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներն են հանդիպել, և Իրանի արտգործնախարարն էլ նշում է, որ կցանկանան միջնորդ լինել հակամարտության կարգավորման հարցում։ Ի՞նչ միջնորդության մասին կարող է խոսք գնալ։

Իրանը չի կարող լինել միջնորդ, նա ԵԱՀԿ անդամ չէ, չգիտեմ ով է դա ասում, բայց դա լուրջ չէ։ Եթե Իրանը միջնորդ դառնա, Մինսկի խումբը պետք է մահանա և Ամերիկան, Ֆրանսիան ու Ռուսաստանը պետք է թույլատրեն դա, բայց դա շատ էկզոտիկ սցենար է։ Ինչ վերաբերվում է նրան, թե ինչ է հարկավոր, ապա այն ինչ բոլորին՝ խաղաղություն։ Մենք ԴԱԻՇ-ից 400 կմ հեռավորության վրա ենք, Հյուսիսային Իրաքից՝ 300 կմ, Թուրքիայի այն արևելյան հատվածներում, որտեղ պատերազմ է գնում մի քանի տասնյակ կիլոմետրեր, ուկրաինական հակամարտությունն էլ շատ հեռու չէ, հիմա մի հատ էլ ավելացնել Ղարաբաղյան հակամարտությունը այս աստիճանով, այս դժվարություններով, նման սպառազինությամբ սկսել հակամարտություն՝ դրանով ոչ ոք հետաքրքրված չէ՝ այդ թվում նաև Իրանը։ Իրանը չի ուզում մասնակցել, ուզում է, որ ամեն ինչ մնա այնպես ինչպես որ կա։

-Դուք ձեր խոսքում նշեցիք, որ հետաքրքրված չէ հակամարտության վերսկսմամբ, ստացվում է, որ դա միայն Ադրբեջանին է ձեռնտու։

-Եթե պատերազմը ձեռնտու լիներ Ադրբեջանին, մենք նման իրավիճակի փոխարեն կունենայինք պատերազմ, բայց պետք է հստակ հասկանալ, որ այն ինչ տեղի է ունենում հիմա ռազմական գործողություն է, իսկ նպատակը՝ քաղաքական։ Եթե Ադրբեջանը ցանկանար իսկապես պատերազմել, ապա պատերազմը այս տեսքը չունի, կլիներ ֆրոնտալ հարված Ստեփանակերտի և Ասկերանի վրա և այլն։ Լուրջ գործողություններ կային, բայց տեղական, նրանց նպատակն այլ էր, պատերազմը այլ տեսք ունի, նրանք այդպիսի մտադրություն չունեին, դա անելու համար բոլորովին այլ ուժեր էին պետք, բայց այդ ամենը չէր արվում, հասկանալի է ինչու՝ որովհետև պարզ է, ինչ կլիներ Ստեփանակերտը գնդակոծելուց հետո, կլիներ հայկական արձագանքն ադրբեջանական քաղաքների վրա, բայց ոչ միայն պատերազմ չկար, այլ մտադրություն չկար, դա չի նշանակում, որ երբեք չի լինի, բայց այսօր պետք է հասկանալ, որ ադրբեջանցիները ռազմական գործողություններով քաղաքական նպատակներ էին հետապնդում, որի պատճառով էլ բավականին լուրջ ձևով ատամներին հարված կերան։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում