Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի լեգենդար հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն անդրադարձել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի առաջատարներ Լիոնել Մեսսիի ու Քրիշտիանու ռոնալդուի համեմատություններին։
«Երբեք չեմ պատասխանել այդ հարցին, քանի որ անհնար է ընտրություն կատարել Մեսսիի և Ռոնալդուի միջև։ Բայց միաժամանակ երկուսին ընտրել հեշտ է։
Կարող եմ փակել աչքերս, ընտրել նրանցից մեկին, և այդ ընրությունը լինի լավագույնը։ Երկուսն էլ անհավանական ֆուտբոլիստներ են»,- Դել Պիերոյի խոսքերը մեջբերում է հեղինակավոր Goal.com պարբերականը։







































