2016 թվականի առաջին եռամսյակում Գերմանիա է ժամանել ապաստան փնտրող մոտ 170 հազար անձ։ Դա զգալիորեն քիչ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«2015 թվականի առաջին եռամսյակում Գերմանիա է ժամանել 500 հազար մարդ, 2016 թվականի առաջին եռամսյակում՝ մոտ 170 հազար։ Այդպիսով՝ թիվը նվազել է 66 տոկոսով»,- ասել է դե Մեզիերը:









































