Ուրուգվայի հայ համայնքը դատապարտում է բռնությունների աճն ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները և իր լիակատար զորակցությունը հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին ու իշխանություններին։
Ուրուգվայի հայ համայնքը նաև կոչ է արել բոլոր երկրներին և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները և հարձակումները խաղաղ բնակչության հանդեպ:
«Հուսանք՝ կրակի դադարեցումը կտանի հետագայում խաղաղ միջոցներով հակամարտության վերջնական լուծման՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար հարգմամբ»,- նշված է հայ համայնքի հայտարարության մեջ:
Բացի այդ, ապրիլի 13-ին Ուրուգվայի հայ համայնքը Մոնտեվիդեոյի Ազատության հրապարակում ցույց կանցկացնի՝ ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։










































