«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ ելնելով հարձակվող Մարիո Բալոտելիի գրանցած արդյունքներից, նրա հետ չի կարելի նոր պայմանագիր ստորագրել: Միաժամանակ Մարիոն ցանկանում է մնալ:
«Մարիոն ցանկանում է խաղալ «Միլան»-ում: Հուսով եմ, որ նա իր նվիրվածությունը կապացուցի խաղադաշտում: Ասացի նրան, որ ելնելով իր գրանցած արդյունքներից, չի կարելի նոր պայմանագիր ստորագրել:
Մարիոն պետք է համոզիչ ելույթ ունենա և վստահություն ներշնչի մեզ: Մենք սիրում ենք նրան: Հուսով եմ՝ Բալոտելին այդպես էլ կանի»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքերը:
Հավելենք, որ Բալոտելիի իրավունքները պատկանում են «Լիվերպուլ»-ին: Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Միլան»-ում:






































