Ինչպես հայտնել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղի ժամանակ:
Ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն է անցել, որի արդյունքում պարզվել է, որ նա կարող է մասնակցել «Վոլֆսբուրգ»-ի դեմ պատասխան հանդիպմանը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ Բենզեման մկանային խնդիրներ ունի, ինչի պատճառով բաց կթողնի Իսպանիայի առաջնության «Էյբար»-ի դեմ խաղը:








































