Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը կարող է շարքից դուրս մնալ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, գրում է Sport1-ը։
«Աշխատում եմ վնասվածքի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Շարք վերադառնալու հետ կապված որևէ ծրագիր չկա։ Ակնհայտ է, որ հիասթափություն եմ ապրում։ Չէ՞ որ գերազանց մարզավիճակում էի և մտել էի պայքարի մեջ։ Ամեն դեպքում, երբեք չեմ հանձնվում»,- ասել է Ռոբենը։
Հավելենք, որ կիսապաշտպանն ունի ազդրի վնասվածք։









































