Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի ու Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվելու է:
«Մենք գոհունակությամբ ողջունեցինք հրադադարի ձեռքբերումը։ Մենք ձգտել ենք օգնել մեր ընկերներին՝ հասնելու համար պայմանավորվածությունների, որոնք մենք հուսով ենք, որ կպահպանվեն ու կկատարվեն»,- ասել է նա։











































