Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի հետ սահմանային գոտում տեղակայված թուրքական հրետանին սկսել է հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում։
Թուրքական կողմը հարվածներ է հասցրել ի պատասխան ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքից երկու հրթիռի արձակման, որոնք ընկել էին սահմանային Քիլիս քաղաքի մոտ։
Պայթյունների հետևանքով տուժել են երկու սիրիացի ու մեկ թուրք։









































