Առաքելական մայրաքաղաքում, հղում անելով հունական ուղղափառ եկեղեցուն, տեղեկություն է տարածվել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է հունական Լեսբոս կղզի այցելել՝ աջակցելու այնտեղ գտնվող փախստականներին: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ու թեև այս հարցով Վատիկանի պաշտոնական հայտարարություն դեռ չի հրապարակվել, իտալական ԶԼՄ-ները պնդում են, որ Հռոմի պապը Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ի հրավերով և ուղեկցությամբ արդեն հաջորդ շաբաթ (ենթադրաբար, ապրիլի 14-ին և 15-ին) Լեսբոս կայցելի փախստականների խնդրին մոլորակի առաջնորդների և միջազգային հասարակական կարծիքի ներգրավմանն ուղղված համատեղ ջանքերի շրջանակներում:
Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին հաստատել է հրավերի փաստը և հայտարարել, որ ուղևորության ծրագիրը և ստույգ ժամկետները ճշգրտվում են: Նա նշել է, որ խոսքը ոչ պաշտոնական այցի մասին է:










































