«Երեկ այստեղ ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ անգամ պատերազմի ժամանակ չեմ տեսել նման հաճախականությամբ հրթիռակոծություն Թալիշ և Մատաղիս գյուղերում: Մենք ստիպված ենք եղել երկու փուլով տարհանել բնակչությանը: Սկզբում տարհանվեցին մանուկները և դպրոցահասակ երեխաները և նրանց մայրերը, այնուհետև ամբողջ բնակչությունը:
Մարտակերտի բնակչությունը չի տարհանվել, անհրաժեշտության դեպքում պատսպարվում է թաքստոցներում:
Զոհեր չկան, կա երեք վիրավոր: Նրանց վիճակը կայուն է»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: