Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն 2015թ․ հոկտեմբերին հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու մասին։ 34-ամյա Սիսեն հայտարարել է կարիերայի վերսկսման մասին։
«Այո, որոշել եմ վերսկսել կարիերաս։ Ստիպված էի դադար տալ ազդրի վնասվածքի պատճառով։ Ֆուտբոլը միշտ ուրախացրել է ինձ, իսկ դադարը կապված է եղել բացառապես առողջական խնդիրների պատճառով։
Հաջողությամբ վիրահատության եմ ենթարկվել ու մեկ շաբաթ առաջ վերսկսել մարզումներս»,- Սիսեի խոսքերը մեջբերում է beIN Sport-ը։






































