«Ադրբեջանը հայտարարել է միակողմանի հրադադարի մասին. դա կեղծիք է, սուտ է,- «Առաջին լրատվական»,- ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանը:- Մեր զինվորների բազկի հզորության միջոցով, պատժիչ գործողություններ կատարելով է առաջնագծում թուլանում լարվածությունը:
Լայնածավալ պատերազմը շարունակվում է, այս պահի դրությամբ մեր բանակը հակահարձակման է անցել, և նախաձեռնությունը մեր բանակի ձեռքում է: Մենք ոգևորված ենք մեր թիկունքում զգալով ՀՀ-ի և սփյուռքի հայության ներկայությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































