Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան հուսով է, որ խաղաղության մասին կոչերը լսելի կլինեն Երևանում ու Բաքվում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր դիրքորոշումը ներկայացրել են նախագահը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապ է հաստատել իր գործընկերների հետ: Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել, հաստատել ենք հրադադարի ռեժիմի խախտումների հնարավորինս շուտ դադարեցման անհրաժեշտության մասին նախագահի ուղերձը: Հուսով եմ, որ այդ կոչերը լսելի կլինեն»,- ասել է նա:
Լավրովն ընդգծել է, որ փորձ է արվում տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը: