«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն ամռանը հեռանալու է թիմից՝ հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը:
«Յայա Տուրեն միանշանակ կհեռանա «Սիթի»-ից: Հիմա հանգիստ կարող եմ դա հաստատել:
Մենք մի քանի առաջարկներ ենք ստացել ու մտածում ենք դրանց մասին: Տուրեի համար գումարն առաջնային չէ:
Մենք հաշվի ենք առնելու, թե որ ակումբի ծրագրերն են համապատասխանում Տուրեի ցանկություններին: Ըստ այդմ՝ կատարելու ենք ընտրություն»,- «FC Inter News»-ը փոխանցում է Սելյուկի խոսքը:










































