Ապրիլի 4-ից սկսվում է անօրինական ներգաղթյալներին և փախստականներին Թուրքիա վերադարձնելու գործընթացը, որոնք Հունաստան էին ժամանել մարտի 20-ից հետո, երբ ուժի մեջ էր մտել փախստականների խնդիրների վերաբերյալ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագիրը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիա կվերադարձվեն մարդիկ, որոնց ապաստան տրամադրելու մասին հայտերն անընդունելի են ճանաչվել, և նրանք, ովքեր պաշտպանություն չեն խնդրել: Նրանք առաջին հերթին ներգաղթյալներ են Աֆղանստանից, Պակիստանից, Մարոկկոյից: Միաժամանակ Թուրքիայից ԵՄ կտեղափոխեն նույն թվով սիրիացիների, փոխանակումը կարվի մեկը մեկին:
Փախստականների վերադարձման առաջին փուլում ապրիլի 4-6-ին նախատեսվում է վերաբնակեցնել 750 ներգաղթյալի: Նրանց լաստանավերով Լեսբոս կղզու Միտիլինի նավահանգստից կտեղափոխեն թուրքական Դիքելի նավահանգիստ:
Ծրագրերի համաձայն՝ նավում յուրաքանչյուր գաղթականի կուղեկցի մեկ ոստիկան Frontex-ից:
Առաջին փոխադրումը նախատեսված է առավոտյան ժամը 10-ին:










































