Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու հոբելյանական՝ 90-րդ տարեդարձին թողարկել են վարդերով զարդարված 5-եվրոյանոց մետաղադրամներ, գրում է The Telegraph-ը:
Դիզայնի վրա աշխատել է հայտնի նկարիչ և քանդակագործ Քրիստոֆեր Հոբսը: Նա ոգեշնչվել է հերալդիկ վարդով և ծաղիկների նկատմամբ թագուհու սիրով:
Դրամի կենտրոնում տեղավորված է EIIR մոնոգրամը, որի շուրջը վարդերի պսակ է: «Ես աշխատել եմ վարդերն անել ավելի բնական, քան հերալդականը, նրանցից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսից»,- ասել է նկարիչը:
Այդ մետաղադրամներից կնվիրեն այն թոշակառուներին, ում 90 տարին կլրանա ապրիլի 21-ին՝ թագուհու ծննդյան օրը:









































