Ադրբեջանը հակված է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, բայց միաժամանակ կուժեղացնի իր բանակը: Այս մասին երեկ Անվտանգության խորհրդի նիստում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք հակված ենք խաղաղ մոտեցման և հետագայում էլ կպահպանենք այդ մոտեցումը: Ղարաբաղի հայ բնակչության համար կստեղծվեն բոլոր պայմանները՝ ինչպիսիք ունեն Ադրբեջանի քաղաքացիները: Մենք հետագայում էլ բանակցություններ կվարենք, սակայն միաժամանակ կուժեղացնենք մեր բանակը»,- մեջբերում է նրա խոսքերը Պետական հեռուստաալիքը:








































