Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է իր թիմի պարտությանն «էլ կլասիկո»-ում (1:2):
«Նման բան կարող է տեղի ունենալ ցանկացած խաղում: Ցավոք, պարտվեցինք սեփական հարկի տակ: Գոհ եմ խաղացողներիս հաղթելու ցանկությունից, նվիրումից, ցուցադրած խաղից, բայց դժգոհ եմ արդյունքից:
Կարծում եմ՝ կարող էինք և հաղթել: Ոչ-ոքին ավելի արդարացի կլիներ: «Ռեալ»-ի կազմը հագեցած է բարձրակարգ ֆուտբոլիստներով»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է Marca-ն:








































