Ճապոնացի մասնագետները Ֆիզիկական և քիմիական ուսումնասիրությունների ինստիտուտից առաջին անգամ կարողացել են մաշկի արտաքին շերտ, նաև մազերի ֆոլիկուլներ աճեցնել ինդուցված ցողունային բջիջներից (iPS-բջիջներ): Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Փորձի ընթացքում գիտնականները մկանին, որն ի ծնե մազածածկույթ չի ունեցել, մոտ 30 խումբ ցողունային բջիջներ են փոխպատվաստել՝ խառնված հատուկ պրոտեինի: Մոտ մեկ ամիս անց բջիջները հարմարվել են և մկանի մոտ սկսել է մաշկային ճարպ գոյանալ և մորթի աճել: Այդպիսով, հետազոտողներին հաջողվել է ամբողջովին վերաստեղծել կրծողի մաշկի արտաքին շերտը:









































