Saturday, 20 06 2026
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է

Եթե հայկական կողմը նպատակահարմար չգտավ, Մինսկի խմբի ձևաչափը չի փոխվի. Շավարշ Քոչարյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե լինի կողմերի համաձայնությունը: Եթե հայկական կողմը նպատակահարմար չգտավ, ուրեմն ձևաչափը չի փոխվի: Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Ակնհայտ է, որ Բաքվին միայն մեկ միջնորդ է ձեռք տալիս` Թուրքիան: Ադրբեջանը դրան հասնելու համար փորձում է օգտագործել Գերմանիան, Իրանը: Թուրքիայի դեպքում Հայաստանը միշտ դեմ է եղել: Հայտնի է, որ նրա մոտեցումները չեն տարբերվում Ադրբեջանի դիրքորոշումներից»,-ասաց Շավարշ Քոչարյանը:

Արտաքին գործերի նախարարի տեղակալի խոսքով, համանախագահների հայտարարություններում շեշտադրման փոփոխություն է նկատվում: Ըստ նրա` միշտ հավասարության նշան է դրվել, սակայն վերջին շրջանում դա չի արվում: Գնալով նրանց հայտարարություններում երևում է, որ դրանք հասցեական են:

Այն, որ Ադրբեջանը ԵԱՀԿ համանախագահներին անվանեց սադրիչներ, Շավարշ Քոչարյանը նշեց, որ նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունից հետո, շնորհակալություն հայտնեց Քերիին միջնորդության համար: Դա ենթադրում է, որ Ադրբեջանն իր քննադատության սլաքը ԱՄՆ-ից շեղեց:

Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն առնվազն որպես հակամարտության կողմ` ժամանակին բանակցելով Ստեփանակերտի հետ: «Այսօր ձևացնում է, թե չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, և դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկություն չունի գնալ բանակցային գործընթացի: Այն ժամանակ, երբ Բաքուն բանակցային կողմ կընդունի Լեռնային Ղարաբաղը, պարզ կլինի, որ Ադրբեջանը գործընթացում առաջընթաց է ցանկանում»,-հավելեց Շավարշ Քոչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում