Մադրիդի «Ատլետիկո»-ի ուրուգվայցի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը կարող է կարիերան շարունակել «Ռեալ»-ում:
Marca-ի տեղեկությունների համաձայն՝ «արքայական ակումբ»-ը ցանկանում է հզորացնել կենտրոնական պաշտպանության գիծը, իսկ երիտասարդ ուրուգվայցին կարող է փոխարինել Պեպեին:
Հաշվի առնելով ակումբների միջև ձևավորված պատմական բարդ հարաբերությունները, խոսք կարող է գնալ Խիմենեսի հրաժարգնի մասին: Այդ դեպքում «Ռեալ»-ը ստիպված կլինի 65 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:





































