Սիրիայի քրդերի զինվորական ջոկատները պատրաստվում են ԴԱԻՇ-ի կենտրոն համարվող Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությանը, հայտնում է Interfax-ը: Այդ մասին հայտարարել է քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ Սալեհ Մուսլիմը:
««Սիրիայի Դեմոկրատական ուժերի» մարտիկները պատրաստվում են կոալիցիայի հետ միասին ազատագրել Ռաքքան»,- նշել է նա:
Նրա խոսքերով՝ քուրդ զինվորականները ձգտում են կտրել Ռաքքայի և Թուրքիայի միջև միակ միջանցքը, որի միջոցով տեղափոխվում են զինյալները:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել էր, որ սիրիական բանակը պետք է սկսի Ռաքքայի ուղղությամբ աշխատանքները:









































