Մասնագետները գտնում են, որ 30 մեգավատտ հզորության սովորական լազերային սարքերն ի վիճակի են մեզնից թաքցնելու ոչ երկրային քաղաքակրթության գոյությունը, հայտնում է hitech-news.ru-ը:
Այդպիսի եզրակացության պատճառ է դարձել 2015 թվականին Կարապի համաստեղության KIC 8462852 աստղի շրջակայքում աստղագետների կողմից ոչ սովորական երևույթների գրանցումը: Գիտնականները KIC 8462852 աստղի շրջակայքում նկատել են պարբերական փոփոխություններ, բայց ռացիոնալ դատողությունների շրջակայքում նրանք չեն կարողացել բացատրել այդ երևույթների առաջացման պատճառները: Դա բերել է այլմոլորակային քաղաքակրթության գոյության եզրահանգման:
Մասնագետները, ովքեր ենթադրում են, որ հնարավոր այլմոլորակայինները կարողանում են թաքցնել իրենց մոլորակը լազերի օգնությամբ, չեն բացատրում դրա պատճառները: Նրանք ենթադրում են, որ լազերը կուրացնում է Kepler աստղադիտակը և թույլ չի տալիս ուսումնասիրել բնակեցված տիեզերական օբյեկտը:







































