Ֆրանսիական «L’Equipe»-ի անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ Ֆրանսիայում դեմ են, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման վերադառնա ազգային հավաքական:
Հարցման մասնակիցների 73 տոկոսը դեմ է քվեարկել Բենզեմայի՝ Ֆրանսիայի հավաքական վերադառնալուն:
Նշենք, որ քվեարկության մասնակիցների թիվը շուրջ 100 հազար է, և նրանցից ընդամենը 27 տոկոսն է կարծում, որ Բենզեման անհրաժեշտ է Ֆրանսիայի ընտրանուն:










































