ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը Սիրիա մտցնելը անտրամաբանական և անհնարին է՝ RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
«Դա անիրական է, քանի որ նման ուժերը, որպես կանոն, գործում են միջազգային համաձայնագրերի հիման վրա։ Նման համաձայնագրերը պետք է ստանան պետությունների հավանությունը։ Ո՞ր երկրների։ Այս դեպքում այլ պետութուններ չկան: Կա միայն սիրիական պետությունը՝ որպես մի կողմ։ Իսկ մյուս կողմը պետություն չէ, դրանք ահաբեկչական խմբավորումներ են։ Մի՞թե ՄԱԿ-ը կարող է համաձայնագիր ստորագրել ահաբեկչական խմբավորումների հետ»,- ասել է Սիրիայի նախագահը։
Ասադը նշել է, որ դա միանգամայն անտրամաբանական է։












































