Մոսկվայի արբիտրաժային դատարանը Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջ՝ Ելենա Բատուրինայի հայցով սնանկ է ճանաչել Բատուրինայի հիմնած «Ինտեկո» ընկերության նախկին թոփ-մենեջեր Իգոր Վարդանյանին և վեց ամսվա ընթացքում նրա ունեցվածքի իրացման գործընթաց է սկսել: Այս մասին հինգշաբթի RIA Novosti-ին հայտնել են դատարանում:
Դատարանն ապացուցված է համարել Բատուրինային Վարդանյանի ավելի քան 479 մլն ռուբլի պարտքը և այն ներառել է պարտատերերի պահանջների գրանցամատյանում:
Բատուրինան Վարդանյանի սնանկության մասին հայց է ներկայացրել հոկտեմբերի 2-ին: 2010թ. նոյեմբերին նա Վարդանյանի «Սիգմա Կապիտալ» ընկերությանը 483,3 մլն ռուբլով վաճառել է իր պլաստմասսայից ապրանքներ արտադրող «Ալֆա-Պլաստ» ընկերությունը: Վարդանյանը հանդես է եկել որպես պայմանագրի երաշխավոր: Գնորդը չի վճարել ակտիվի համար, ինչից հետո սկսվել է դատավարությունների շարք Բատուրինայի և նրա նախկին գործընկերոջ միջև:











































