Der Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիան զիջումների չի գնա մամուլի ու խոսքի ազատության հարցերում՝ կապված Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այս մասին Բեռլինում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Զավսան Շեբլին։
Նրա խոսքով՝ այդ հարցերում Գերմանիայի դիրքորոշման փոփոխումը կարելի է անգամ չքննարկել։
Մարտի 22-ին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը՝ կապված գերմանական ARD հեռուստաալիքով Էրդողանին ծաղրող երկու րոպեանոց տեսանյութ հրապարակելու հետ։ Դրանում դատապարտվում էին ընդդիմադիր լրագրողների հանդեպ Էրդողանի գործողությունները և ճոխության հանդեպ նրա ձգտումները։









































