Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների առաջարկը՝ Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, համարել է խելահեղությանը մոտ նախաձեռնություն։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ նման գաղափարները Կիևում վերջին շրջանում հազվադեպ չեն։ Պեսկովը կոչ է արել սպասել ուկրաինական խորհրդարանի կողմից այդ հարցի քննարկման արդյունքներին։







































