2010 թվականին Սմոլենսկ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու այցի 5 կազմակերիչների դեմ Լեհաստանում դատական գործընթաց է սկսվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։
Ամբաստանյալի աթոռին են հայտնվել վարչապետ Տոմաշ Արաբսկիի (2007-2013 թթ.) գրասենյակի նախկին ղեկավարը, վարչապետի գրասենյակի երկու աշխատակիցներ և Մոսկվայում Լեհաստանի դեսպանատան երկու աշխատող։
Հայցվոր են զոհերի ընտանիքների 11 անդամ։ Համաձայն լեհական օրենքի՝ պաշտոնյաների ուղևորությունների կազմակերպման ժամանակ իրենց պարտականությունների չկատարման համար սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում։
Դատախազության կարծիքով՝ չնայած ուղևորության կազմակերպման ժամանակ թույլ են տրվել «լուրջ խախտումներ», սակայն դրանք բավարար չեն մեղադրանքի առաջադրման համար։









































