Էյֆելյան աշտարակ մուտքն օրվա ընթացքում ամբողջովին կփակվի երկրում աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ անցկացվող գործադուլի պատճառով: Այս մասին հայտնել է Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերությունը՝ փոխացնում է TASS գործակալությունը։
«Աշտարակի անձնակազմի մի մասն այսօր կմասնակցի գործադուլին: Մնացածները բավական չեն լինի այցելուների նորմալ ընդունելությունն ապահովելու համար»,-ասված է հայտարարության մեջ: Էյֆելյան աշտարակի վրա աշխատում է շուրջ 300 մարդ:
Գործադուլի նախաձեռնողներ են դարձել երկրի երեք խոշորագույն արհմիությունները, որոնք պայքարում են աշխատանքային օրենսդրության բարեփոխման օրինագիծը խորհրդարանում անցկացնելու կառավարության մտադրության դեմ:
Օրվա ընթացքում երկրի քաղաքներում կկայանան շուրջ 200 ցույցեր: Այս տարի սա բողոքի արդեն չորրորդ ակցիան է սույն օրենսդրության դեմ:
Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում Է գործատուների հնարավորությունը՝ ավելացնելու աշխատակիցների աշխատանքային ժամանակը (շաբաթական ընդհուպ մինչև 60 ժամ) և կրճատելու գերաշխատանքի լրավճարումները: Նախագիծը նաև նախատեսում է աշխատաշուկայի զգալի ազատականացում, աշխատանքի վարձման և արձակման գործընթացի պարզեցում։







































