Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե թուրք սահմանապահները գնդակահարել են սիրիացի փախստականներին։ Այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է Սիրիային սահմանակից ու Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Շանլըուրֆա նահանգի վարչակազմում եղած աղբյուրը՝ հարղորդում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ Times թերթը, վկայակոչելով Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնին, հայտնել էր, թե թուրք սահմանապահները կրակում են փախստականների վրա, որոնք Սիրիայում քաղաքացիական պատերազմի արհավիրքներից փորձում են պատսպարվել Թուրքիայի տարածքում։
Կազմակերպության տվյալներով՝ վերջին չորս ամսում սահմանը հատելու փորձի ժամանակ սպանվել է 16 ներգաղթյալ, այդ թվում՝ 3 երեխա։ Աղբյուրը, սակայն, հերքել է այդ ամենը՝ հիշեցնելով, որ Թուրքիան ընդունել է 2․7 միլիոն սիրիացի փախստականների, և որ այդ ֆոնին նման մեղադրանքներն ունեն ոչ բարոյական տեսք։










































