Ահաբեկչության դեմ պայքարում Եվրոպան Թուրքիայի հետ չի կիսվում հետախուզական տվյալներով։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պետության ղեկավարի խոսքով՝ Թուրքիան լիովին նպատակաուղղված է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին և Եվրոպայից ակնկալում է նույնպիսի նպատակաուղղված քաղաքականություն ահաբեկչության դեմ պայքարում։
Սիրիայում և Իրաքում առավել ակտիվ են ԴԱԻՇ և «Ջեբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները։










































