Սիրիական քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Աբդ Սալամ Ալին Մոսկվայում հայտարարել է, որ կուսակցությունը դեռևս նոր Սահմանադրության մշակմանը մասնակցելու հրավեր չի ստացել, հայտնում է RIA Novosti-ն:
«Ներկայումս «Դեմոկրատական միություն» կուսակցությունը Ասադի կառավարության հետ կապեր չունի: Ժնևի բանակցություններին, որտեղ կարող էին այդպիսի կապեր հաստատվել, մեզ չեն հրավիրել»,- նշել է նա:
Ընդ որում, նա ասել է, որ կուսակցությունը պատրաստ է մասնակցել Սահմանադրության մշակմանը:
«Ասադը հայտարարել է նոր Սահմանադրության ստեղծման մասին, սակայն եթե դրա վրա չաշխատեն քրդերը, ապա դա հազիվ թե արտահայտի նրանց հետաքրքրությունները: Ասադը խոստանում է, որ Սահմանադրությունը լավը կլինի, սակայն դա լավ կլինի միայն նրա համար: Օրինակ, պարետային ժամի մասին հոդվածը, ինչից տուժել է միայն քրդական բնակչությունը, փոխում են ահաբեկչության դեմ պայքարի հոդվածով: Միայն ավելի վատ կլինի»,- ընդգծել է Սալամ Ալին:
Ավելի վաղ նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ մի քանի շաբաթվա ընթացքում պատրաստ կլինի Սիրիայի նոր Սահմանադրության սևագիր տեքստը:









































