Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը:
Առաջին խաղակեսի 28-րդ րոպեին դանիացիներն առաջ անցան հաշվի մեջ: Ընդամենը երկու րոպե անց հյուրերը ևս մեկ գնդակ ուղարկեցին մեր ընտրանու դարպասը: 34-րդ րոպեին դանիացիների դարպասին նշանակվեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Գոռ Մալաքյանը: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:2 է՝ հօգուտ դանիացիներին:
Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի