Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հարցազրույց է տվել ամերիկյան CNN հեռուստաալիքին, որում պատմել է ԵՄ-ին անդամակցելու հարցում Վրաստանի կառավարության ձգտումների մասին:
«Վրաստանը Եվրոպա է, Եվրոպան տուն է Վրաստանի համար։ Մեզ համար Եվրոպան այնպիսի տիրույթ է, ուր ապահովված են ժողովրդավարության որոշակի չափորոշիչներն ու պաշտպանված են մարդու իրավունքները։ Հենց դա է վրացի ժողովրդի նպատակը»,- ասել է նա։









































