Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ռազմաճակատը լավ հենակետ է իսլամական աշխարհի մոբիլիզացման ու նրա թշնամիներին դիմադրելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին:
Նա ընդգծել է, որ ներկայումս Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում տիրող իրավիճակը կայուն է, և սիրիական վարչակարգը Իրանը դիտարկում է որպես տարածաշրջանում իր գլխավոր ռազմավարական դաշնակից:
Ջաֆարիի խոսքով՝ Սիրիայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել հրադադարի հաստատումից հետո, և Մոսկվան իր գործողությունները համակարգում է Սիրիայի կառավարության հանդեպ բարյացակամ տրամադրված ուժերի հետ:









































