Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ ցանկացած դեպքում կհեռանա զբաղեցրած պաշտոնից Եվրոպայի 2016 թվականի առաջնության ավարտից հետո:
«Որոշումս կախված չէ արդյունքից: Ես կհեռանամ, անգամ եթե «Եվրո-2016»-ի հաղթող դառնանք: Որոշումս վերջնական է:
Այժմ քննադատությունն ուղիղ կապ ունի արդյունքի հետ: Անգամ Լիպիին էին քննադատում, իսկ հետո նա աշխարհի առաջնության հաղթող դարձավ: Խոստանում եմ անել ամենն, ինչ կներեն ուժերս»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:







































